Վիրաբուժություն
Աորտակորոնար շունտավորում
Աորտակորոնար շունտավորումն արդեն ժամանակակից վիրահատություն է դարձել, բայց ոչ բոլորին է այն ցուցված: Իսկ նրանց, ում հարկ է կատարել այս վիրահատությունը, պետք է տեղեկացված լինեն, ձերբազատվելով հետևյալ առասպելներից: Եվ այսպես:
Առասպել թիվ 1
Սիրտը կարող է չդիմանալ
Իրականում: Վախը աորտակորոնար շունտավորման ենթակա մարդու հիմնական խնդիրն է: Այն հաղթահարելու հիմնական դրդապատճառը պետք է լինի ցավից, եթե ոչ ընդմիշտ, ապա գոնե ժամանակավորապես ազատվելու ցանկությունը: Ի դեպ, շատ դեպքերում հենց ցավն էլ լինում է վիրահատության ցուցված լինելու պատճառը:
Առասպել թիվ 2
Վիրահատությունից հետո պետք է մարդն ինքն իրեն վերաբերվի «բյուրեղապակե սկահակի պես»:
Իրականում: Դա ճիշտ չէ: Սովորաբար, վիրահատության երկրորդ օրը բժիշկը նախազգուշացնում է. քիչ շարժվելու դեպքում հնարավոր են բարդություններ, օրինակ, թոքերի բորբոքում: Վիրահատվածին անմիջապես սովորեցնում են մահճակալի մեջ կողքից-կողք շրջվել, նստել...
Շունտերը հենց դրա համար էլ դրվում են, որ հիվանդն առանց ցավի կարողանա քայլել: Սկզբից, բնականաբար, թուլություն է լինում, ցավում են նաև դրված կարերը, պայց հարկ է աստիճանաբար ավելացնել ֆիզիկական ակտիվությունը: Այդ դեպքում արդեն այն շարժումները, որոնք մինչ վիրահատությունը ցավ էին առաջացնում կատարելը դյուրին կլինի:
Առասպել թիվ 3
Ցավը կարող է կրկնվել
Իրականում: Պետք չէ սպասել, որ ցավը կարող է կրկնվել, այլ տրամադրվել այնպես, որ ցավն այլևս, ընդհանրապես, չի եղել ու չի լինելու: Սակայն «հերոսություններ» անել էլ պետք չէ: Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: Հիվանդն իր առջև իրագործելի նպատակներ պետք է դնի, օրինակ, այսօր և վաղը քայլել 50 մ, հաջորդ օրը` 75մ, հետո` 100 և այսպես շարունակ…
Վիճակագրության տվյալները վկայում են, որ ոչ բոլոր մարդիկ են կարողանում, նույնիսկ աորտակորոնար շունտավորումից հետո, հաղթահարել կրծքահեղձուկը: Եվ դա զարմանալի չէ. որքան էլ հաջող կատարված լինի վիրահատությունը, այն սրտի իշեմիկ հիվանդության բուժման փուլերից մեկն է: Առայժմ սրտի անոթները հիվանդության հիմնական պատճառ հանդիսացող աթերոսկլերոտիկ կուտակներից մաքրելը հնարավոր չէ: Այդ պատճառով էլ նույնիսկ հաջող վիրահատությունից հետո հիվանդների մոտ կեսի մոտ դեռ պահպանվում է կրծքահեղձուկը ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, բայց արդեն շատ քիչ հաճախականությամբ: Այնպես որ, հիվանդի կյանքի որակը նշանակալիորեն լավանում է: Եվ ամենակարևորը, կանխարգելվում է սրտամկանի ինֆարկտը:
Առասպել թիվ 4
Աորտակորոնար շունտավորումից հետո կարելի է շարունակել նախկին կենսակերպը
Իրականում: Ավաղ, դա այդպես չէ: Վիրահատությունից հետո պետք է աշխատել նվազագույնի հասցնել ձեռքի և ուսահոդի լարվածությունը: Դա կապված է կրծքավանդակի վիրահատական վնասվածքի հետ: Պետք է նաև խուսափել ծանրություն բարձրացնելուց, լարված ֆիզիկական աշխատանքից, մինչև լիակատար ապաքինումը և, ցանկալի, է նաև դրանից հետո:
Առասպել թիվ 5
Վիրահատությունից հետո ծխելը սրտի վրա այնքան էլ չի ազդում
Իրականում: Ծխելուց հրաժարվելը երկարացնում է շունտերի աշխատանքը մի քանի տարով: Իսկ շունտերի գործառույթների երկարատևությունն ամեն մի հիվանդի համար անհատական է: Միջինը այն կազմում է 5-7 տարի: Այդ ժամանակահատվածը կախված է այն հանգամանքից, թե մարդը որքան կարող է վիրահատությունից հետո փոխել իր կենսակերպը, կատարել բժշկի հանձնարարականները:
Ճիշտ սննդակարգը (կենդանական ճարպերի սահմանափակումով), մարմնի քաշի կարգավորումը, համապատասխան ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, բժշկի նշանակած բոլոր դեղպատրաստուկների կանոնավոր ընդունումն իրենց հերթին ավելացնում են ակտիվ, լիարժեք կյանքով ապրելու տարիները:
Առասպել թիվ 6
Վիրահատությունից հետո կարելի է ապրել առանց դեղորայքի
Իրականում: Աորտակորոնար շունտավորման ենթարկված մարդկանց ոչ մի դեպքում չի կարելի դադարեցնել դեղորայք ընդունելը: Դեղպատրաստուկների մեծ մասը, որոնք այսօր նշանակվում են վիրահատությունից հետո, կենսական անհրաժեշտություն են: Շունտերը տրոմբներով փակվելը կանխարգելելու համար հաճախ հարկ է ընդունել արյան մակարդելիությունը նվազեցնող դեղպատրաստուկներ:
Բետա-բլոկատորների խմբին պատկանող դեղպատրաստուկները անհրաժեշտ են, որպեսզի կարգավորեն սրտի աշխատանքը: Դրանք նվազեցնում են արյան ճնշումը և դանդաղեցնում են սրտի կծկումները:
Այս ամենով հանդերձ, արգելվում է ինքնուրույն որոշումներ ընդունելը, ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցնել բժշկի հետ, հետագա բարդություններից խուսափելու համար:
Կարդացեք նաև
Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:
Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...
Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:
Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն